Այս աշունը եկավ զարմանալի,
    Այս աշունը եկավ հաղթական,
    Փոքրիկ զինվորներ կարծես լինեինք,
    Բայց առաջադրանքն էր շա՜տ լուրջ, իսկակա՜ն
    Խիստ ազգանվեր, դժվար, պետական
    Բոլորիս համար հրամայական՝
    Աշակերտ դառնալ ու տառաճանաչ,
    Այբուբենը սովորել մաշտոցյան,
    Սովորել կարդալ  գեղեցիկ ու վարժ,
    Հստակ ու կոկիկ ձեռագրով գրել,
    Զինվորների պես տառերը շարել.
    Կարծես դրանով պիտի հաստատենք,
    Որ հա՜յ ենք, եղե՜լ ենք, կա՜նք ու կլինե՜նք: