Տառատոն


    Հոկտեմբերի 19-ին 1"1" դասարանում արտասովոր օր էր.Ա տառի ուսուցումն էր:Խոսվեց Մեսրոպ Մաշտոցի մասին,ցուցադրվեց պատկերազարդ այբուբենը: Գրատախտակին գունավոր կավիճներով նկարվեցին ամպեր, արևածաղիկներ և արև: Գրատախտակին փակցված էին այբենարանի Ա տառի մեծադիր նկարները:Ասվեց հանելուկներ,որոնք հեշտությամբ լուծվեցին երեխաների կողմից: Վերջիններս գունազարդեցին Ա տառը և արևը, այնուհետև գունավոր մարկերներով մեծ թղթի վրա գրեցին Ա մեծառատը: