Դպրոցում պարբերաբար իրականացվում են հանդիպումներ ծնողական համայնքների հետ:
     

    Հերթական հանդիպումը 5-րդ դասարանցիների ծնողների հետ էր: Հանդիպումն անցկացրեց դպրոցի տնօրեն Գ. Սարուխանյանը, Կոնֆուցիուսի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Յան Մեյխուայի և ուսուցիչների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեց 3-րդ օտար լեզվի` չինարենի ներդրման հարցը: լեզվի ուսուցման գործըթացի պատշաճ կերպով կազմակերպման և արդյունավետ իրականացմանն ուղղված գործառույթները: Դպրոցի տնօրենը հորդորեց ծնողներին լրջորեն վերաբերվել դպրոցում ներդրված օտար լեզուների ուսումնասիրման կարևորությանը, քանի որ դպրոցի ջանքերով ապահովվել են ուսումնական ծրագրերի հաստատումը և ուսումնառության համար անհրաժեշտ պայմանների առկայությունը: