Չան ըի մասին առասպելը

     

    Հին ժամանակներում երկնքում հայտնվեցին 10 արևներ:

    Երաշտի պատճառով ժողովրդի կյանքը դարձել էր անտանելի: Այդ ժամանակներում ապրում էր Խոուի անունով մի շատ ուժեղ նիզակակիր: Նա երկինք ուղարկեց 9 նետ, ցած գցեց 9 արևներին և հրամայեց վերջին`10-րդ արևին ժամանակին ծագել և մայր մտնել:

    Երկնային թագուհի Սիվանմուն Խոուիին նվիրեց հավերժության էլիքսիրը, ասելով, որ` ըմպելով այն, նա կհայտնվի երկնքում և կապրի հավերժ կյանքով: Քանի որ նա ցանկանում էր կնոջ հետ երկինք բարձրանալ, խնդրեց Չան ըին էլիքսիրը պահել իր մոտ: Համաձայն լուսնային օրացույցի` 8-րդ ամսվա 15-րդ օրը Խոուիի աշակերտ Փենմենը Չան ըից պահանջեց էլիքսիրը իրեն տալ:

    Որպեսզի էլիքսիրը չընկներ Փենմենի ձեռքը, Չան ըն ինքն ըմպեց այն և թռավ երկինք: Լսելով այդ մասին Խոուին շտապեց տուն և իմացավ, որ Չան ըն արդեն լուսնի վրա է և իր վերջին պարն էր նվիրում ամուսնուն:

    Այսպիսով` նիզակակիր Խոուին և նրա գեղեցկուհի կին Չան ըն ընդմիշտ բաժանվեցին:

    Այդ ժամանակներից տարածվեց մի ավանդույթ՝ լուսնային օրացույցի 8-րդ ամսվա 15-րդ օրը երկրպագել լուսնին, բակում սեղանին դնել քաղցրավենիք, մրգեր և պատմել Չան ըի մասին առասպելը: