Հիերոգլիֆների վայելչագրության և ուղղագրության մրցույթ


    2017 թ. մայիսի 1-ից մեր դպրոցի 6-րդ դասարանցիների միջև չինարենի դասաժամերին իրականացվում էր Հիերոգլիֆների վայելչագրության և ուղղագրության մրցույթ: Մայիսի 15-ին անցկացվեց մրցույթի եզրափակիչ փուլը: Ժյուրիի անդամները Կոնֆուցիուսի ինստիտուտի ուսուցիչներն էին, Յան Մեյխուան՝ ժյուրիի նախագահը: Մրցույթն իրականացավ բոլոր մասնակիցների ծնողների և մյուս դասարանների սովորողների ներկայությամբ: Բոլորս զարմացած էինք, թե մեր երեխաները ինչքան վարժ էին գրում չինարեն հիերոգլիֆները: Հաղթողները ստացան առաջին, երկրորդ և երրորդ մրցանակներ, իսկ մյուս բոլոր մասնակիցները խրախուսվեցին նվերներով և հավաստագրերով: