Լուսնի կամ Բերքի Չժունցյու չինական տոնը մեր դպրոցում...

    Սեպտեմբերի 19-ին մեր դպրոցում տոնախմբություն էր. դպրոցի բակը զարդարված էր չինական խորհրդանիշներով ու կարմիր լապտերներով: Դպրոցը տոնում էր չինական Լուսնի տոնը: Բոլոր 5-րդ դասարանցիները չինարենի դասին վիրտուալ այցելություն կատարեցին դեպի Չինաստան, դիտեցին չինական մուլտֆիլմ Չան ըի առասպելի մասին, սովորեցին նոր բառեր օրվա խորհրդի վերաբերյալ, համտեսեցին տոնական համեղ բլիթներ:
    Դասերից հետո տոնը շարունակվեց բակում: Կոնֆուցիուսի ինստիտուտի չինացի ուսուցիչները խաղում էին երեխաների հետ և ներկայացնում չինական ավանդական խաղեր: Երեխաներն իրենց երազանքները երկինք ուղարկեցին երփներանգ փուչիկների և կարմիր լապտերների հետ: