Դեկտեմբերի 2-ին  մեր դպրոցը հյուրընկալեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին և հասարակայնության հետ կապերի ղեկավար Արևիկ Բադալյանին: Նրանք 9-րդ դասարանցիներին ներկայացրին Շեքսպիրի "Ռոմեո և Ջուլիետ" ստեղծագործությունը՝ որպես Բրիտանական խորհրդի կողմից մշակված առցանց ռեսուրս: Ստեղծագործության էլեկտրոնային տարբերակը հնարավորություն է ընձեռում երեխաներին ընտրելու հերոսներին, նրանց հագուստը, իրավիճակները, երաժշտությունը, նույնիսկ՝ փոխել ստեղծագործության բովանդակությունը: Երեխաների անհատական աշխատանքները կգնահատվեն մրցութային կարգով: Արդյունքները կամփոփի և հաղթողներին մրցանակներ կշնորհի Բրիտանական խորհուրդը:  
    Այս նախաձեռնությունը խթանում է երեխաների ընթերցանությունը և ստեղծագործական միտքը:
    Ձեր անհատական տեսասցենարը կարող եք ստեղծել այստեղ՝ https://mixtheplay.britishcouncil.org/