Նամակ զինվոր եղբորս


    Բարև՛, սիրելի' եղբայրս
    Դպրոցում հանձնարարել են գրել նամակ զինվորին: Հոգումս  խառնաշփոթ է, որովհետև կարոտի ձայնը խեղդում է մյուս բոլոր ձայները: Շատ եմ տխրում ու կարոտում: Գիտե՛ս, դու ինձ համար դարձել ես զիվորի հավաքական կերպար:
    Ապրիլյան ծանր օրերին ողջ ժողովուրդը քարացել էր ու շունչը պահել: Եվ հանկարծ   ծնվում են նոր մոնթեներ և նժդեհներ. ինչով մոնթե չէ Ռոբերտ Աբաջյանը: Աշխարհում չլսված բան է 18 տարեկանում դառնալ երկրի, ազգի հերոս:
    Սիրելի՛ս, առանց քեզ շատ դժվար է: Դատարկվել է տունը, քաղաքը, օդը: Բայց ինձ հուսադրում է այն միտքը, որ դու դարձել ես զինվոր: Զինվոր նշանակում է հույս, նշանակում է ամրոց, հաղթանակ: Քո մեջ ամրանում է այն գիտակցությունը, որ հայրենիքը չեն մուրում, այն պաշտպանում են, ցավոք, հաճախ արյան գնով:
    Ամենքիս համար թանկ է հայրենին, բայց թշնամու սպառնալիքի տակ այն ավելի է թանկանում և մեր հոգում դառնում աղոթքի երգ ու մրմունջ:
    Գիտե՛ս, ռազմագիտության դասին ակամա ուզում եմ փոխգնդապետին ավելի մոտ գտնվել. նրանից քո հոտն է գալիս: Իսկ երդման արարողության ժամանակ ձեր հաղթական քայլերգը, ոտքերի դոփյունը, խենթացնող այդ դոփյունը ողջ կյանքում ես չեմ մոռանա:
    Ես հպարտ եմ քեզնով, իմ առնակա՛ն եղբայր և անհամբեր սպասում եմ քո վերադարձին:
    Մնաց 387 օր, 4 ժամ, 28 րոպե:


    Քո քույր Տաթև