Փխրուն խաղաղության երաշխավորը

... Արիությանն ու քաջությանը վախկոտություն չխառնեք...

... Չերկնչեք ու չվախենաք հեթանոսների բազմությունից:
... Ոսկեծղիկ Եղիշեն հաղորդում է Շապուհի խոսքերը. ‹‹Ես զարմացած եմ Հայաստանի գնդի միասնության, հավատարմության և տիրասիրության վրա››:
...Լսե՛ք աշխարհի ժողովուրդներ և իմացե՛ք, որ Արցախը Մեծ Հայքի 10-րդ նահանգն է:
Սրանք խոսքեր են, որ հնչեցին հայոց բանակի անցած ուղուն և մայիսի հաղթանակներին նվիրված դասի ժամանակ: Նայում ես աշակերտներին, ու քեզ հիացնում է ասելիքի լրջությունն ու խորությունը, ու մտածում ես. ‹‹Երբեք չի թուլանա հայկյան աղեղը, չի բթանա Սասնա Թուր-Կեծակին, չի թուլանա հայորդու բազուկը››: Ի՞նչ ուժ կա 14-ամյա աղջնակի հոգում, որ բանաստեղծություն է գրում ոչ թե գարնան ու սիրո, այլ զինվորի մասին: Իսկ շախմատիստը խորհում է. ‹‹Ամեն անգամ՝ խաղատախտակի առաջ նստելիս, մտաբերում եմ հայ զինվորին և փորձում եմ իմ մտքի ուժով այդ անշունչ խաղաքարից կերտել քաջարի մարտիկ››:
-
Դուք հուսալի փոխարինողներ եք, սիրելի՛ աշակերտներ...
|