Սահակյան Հայկանուշ

     

    Կրթության ամբողջ նպատակը հայելիները պատուհաններ դարձնելն է:
    Սիդնեյ Ջ. Հարիս:



    2008 թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 2012 թվականին ավարտել եմ բակալավրիատը և ընդունվել  եմ նույն ֆակուլտետի մագիստրատուրայի <<Համաշխարհային գրականություն և գրաքննադատություն>> բաժինը:
    2015 թվականից աշխատանքի եմ անցել Ա.Պ.Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: Գտնում եմ, որ ուսուցիչը կրթական համակարգի սիրտն է: Որակյալ կրթության ապահովումը ամենակարևոր աշխատանքն է, որ ուսուցիչը կարող է անել ապագա սերունդների համար:
    Կարևոր եմ համարում լեզվի և գրականության ճիշտ ու դյուրին մատուցումը:
    Հաշվի եմ առնում յուրաքանչյուր աշակերտի կարողության և հմտության մակարդակը:
    Սիրում եմ իմ դպրոցը, աշակերտներին: Պատահաբար չեմ նշում իմ. ես նույնպես ավարտել եմ Չեխովի անվան թիվ 55 դպրոցը և գիտեմ, թե ինչ մեծ պատիվ է կոչվել <<չեխովական>>:
    Կրկնակի հպարտությամբ և պատասխանատվությամբ եմ մոտենում իմ աշխատանքին:

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта