Կենդանաբանական այգին իր հյուրընկալ դռներն էր բացել բոլոր այցելուների առջև:
     


    Մայիսի 3-ին 6/3 դասարանի աշակերտները իրենց դասղեկի հետ գնացին կենդանաբանական այգի: Այգին իր հյուրընկալ դռներն էր բացել բոլոր այցելուների առջև: Իմացան, որ այգին ունի 4 բաժին: Յուրաքանչյուր բաժին համալրված է մասնագետներով, ովքեր հոգում են կենդանիների մասին` նրանց համար ապահովելով ապրելու հարմար միջավայր: Այգում պարբերաբար բացվում են ազատ վանդակներ կենդանիների տարբեր տեսակների համար, ինչպիսիք են կրիաները, սիրամարգերը և բորենիները: Քանի որ Երևանի կենդանաբանական այգու առաքելությունն է վայրի կենդանիների և նրանց բնական միջավայրի պահպանմանումը: Աշակերտները, գիտելիքներով հարստացած և մեծ բավականություն ստացած, վերադարձան տուն:





     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта