«Երաժշտություն»

     

    5-6 դասարանում "Երաժշտություն" առարկայի մեր դասի թեման Ավստրիացի հանճարեղ կոմպոզիտոր Վ. Ա. Մոցարտն էր: Բոլորիս էլ հայտնի է, որ նա երեք տարեկանում արագորեն ըմբռնում ու վերարտա-դրում էր լսած երաժշտությունը:
    Մեր աշակերտները այնքան էին ոգևորված մեծ երգահանի երաժշտության ունկնդրումով, որ փորձեցին հենց դասարանում վերարտադրել այն:  



    Դասի ընթացքում երեխաները մեծ հետաքրքրությամբ լսեցին փոքրիկ դրվագներ կոմպոզիտորի կյանքից, ունկնդրեցին հատվածներ նրա լավագույն ստեղծագործություններից, զգացին 18-րդ դարի երաժշտա-կան արվեստի շունչը:
    Մեծ էր աշակերտների ոգևորությունը. նրանք փորձեցին անկաշկանդ դրսևորել իրենց երաժշտական ունակությունները և կատարեցին ստեղծագործություններ կիթառով և սաքսաֆոնով:

     



    Վահրամյան Լևոն
    Ստեփանյան Կոնստանտին

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта