"Փոքրիկ հետիոտն"  
     

    Այս տարվա ընթացքում  2"5" դասարանի աշակերտները  ծանոթացան ճանապարհային երթևեկության կանոններին, սովորեցին, թե ինչպես պետք է անվտանգ երթևեկել: Իսկ ուսումնական տարվա վերջում  "Փոքրիկ հետիոտն»" խաղ-մրցույթի միջոցով պարզեցինք, թե ինչպես են նրանք յուրացրել այդ գիտելիքները:
    Մրցույթի ընթացքում  հնչում էր հարցը, էկրանին հայտնվում էին  համապատասխան նշանները կամ պատկերները, իսկ խումբը քննարկումից  հետո տրված տարբերակներից ընտրում էր ճիշտ պատասխանը և ստանում միավոր: Յուրաքանչյուր հարցից հետո աշակերտները ներկայացնում էին անվտանգ երթևեկության "Ոսկե կանոններից" մեկը:
    Հաղթող խմբի անդամները պարգևատրվեցին  "Հետի ոտնի վկայականներով" :

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта